HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունն ընդունեց վարչապետին ենթակա Արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու նախագիծը

Կառավարության դեկտեմբերի 8-ի նիստում հավանության արժանացավ վարչապետին ենթակա արտաքին հետախուզական առանձին ծառայություն ստեղծելու նախագիծը։ Հարցը զեկուցող արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում կան համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը համարվում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ 

«Դրանով հնարավորություն կընձեռնվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչությունում աշխատող հանրային ծառայողներով, որոնք իրենց փորձով, գիտելիքներով և արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզական ծառայության կառուցմանը։ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կտա ավելի ճկուն և համարժեք արձագանքել տարածաշրջանի մարտահրավերներին»,- ասաց արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ աշխարհը դինամիկ ձևով փոխվում է, և արտաքին հետախուզական մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում, և շատ կարևոր է, որ Հայաստանն իր կարողությունները կարողանա փոփոխել և զարգացնել՝ ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան։

Հավելենք, որ կառավարության կողմից այսօր հավանության արժանացած «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծն օրինական ուժ ստանալու համար դեռևս պետք է արժանա Ազգային ժողովի հավանությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter