
Ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մե՞ջ
Մայիսի 24-ին` ժամը 10.00-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել 31-ամյա Կարինե Ե.-ին: Պարզվել է, որ նա 2010 թվականին շահադիտական նպատակով պոռնկությամբ զբաղվելու մեջ է ներգրավել երեք կանանց՝ միջնորդելով սեռական հարաբերությունների մեջ մտնել տարբեր քաղաքացիների հետ և յուրաքանչյուր միջնորդության համար պահանջել և ստացել է 5.000-ից 15.000-ական դրամ: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել