HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». շենգավիթցիներն իրենց գումարներն են պահանջում

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած, Շենգավիթ համայնքի բնակիչները պատմեցին, որ իրենք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկել են Հանրապետական կուսակցության օգտին, սակայն խոստացված գումարները չեն ստացել. ստիպված են եղել գնալ թաղապետարան՝ գումարների հետևից:

Նրանց տեղեկացմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր համատիրությանը ՀՀԿ շտաբի կողմից 9-10 միլիոն դրամ է հատկացրել՝ մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին 900-1000 ձայն ապահովելու համար: Սակայն համատիրության նախագահները գումարներն ամբողջությամբ չեն բաժանել (հավանաբար ոչ ինքնագլուխ):

Որտե՞ղ են ՀՀԿ-ի փողերը: Հարցը պարզաբանելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Արմեն Սարգսյանի հետ, որն ասաց, թե նման բան չի եղել. «Թաղապետարան եկել են բնակիչներ՝ Նորագավիթի հողերի հետ կապված, որոնք հողի պայմանագրեր չեն ունեցել, իսկ ընտրությունների հետ կապված՝ ձեր նշած մարդիկ չեն եկել թաղապետարան»:

Մեկնաբանություններ (3)

Gegham
Kanaker Zejtunum taxapetaranum ashxatoxneri april amsva ashxatavarc@ der chen tvel,,,, Havanabar caxser en unecel Majisi 6 in
karen
Woghbam zdzez hayoc woghormeliner!
Nan
heta dric kaxvaca dzer gumarner@ vercreq vacharvacner

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter