HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը հանդիպել է Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջանին Ուինի և Բյուրոյի ներկայացուցիչներին։ 

ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում միգրացիայի և տեղահանված անձանց հումանիտար հարցերով առկա վիճակի վերաբերյալ Պաշտպանի հաստատության հետևությունները, տեղեկացրել, թե ինչպիսի դիմումներ է ՄԻՊ-ը ստանում։

Գրիգորյանը ընդհանուր գծերով ներկայացրել է հաստատության մանդատը, թե ինչպես է ՄԻՊ-ն աշխատում հատկապես ադրբեջանական ագրեսիայի հումանիտար ու իրավունքների խախտումների հետևանքների փաստագրման, միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին դրանց ներկայացման ուղղությամբ։ 

Փոխպետքարտուղարի տեղակալ Ուինը հետաքրքրվել է Հայաստանի կարիքներով, որոնց աջակցության համար Պաշտպանն առաջարկություններ է արել Բյուրոյին։ 

Պաշտպան Գրիգորյանը նաև ներկայացրել է, որ հաստատությունը մասնակցում է հումանիտար հետևանքների վերացմանը միտված կենտրոնական ու տեղական իշխանության մարմինների կողմից մշակվող ծրագրերի քննարկումներին, ներկայացնում առաջարկություններ՝ ըստ փաստագրված կարիքների։ Այդ աշխատանքում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է համագործակցությունը տեղական հասարակական կազմակերպությունների հետ։

Փոխպետքարտուղար Ուինը շնորհակալություն է հայտնել մանրամասն տեղեկությունների ու ներկայացված արտահերթ զեկույցների համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հաջորդիվ աշխատել նշված կարիքների հասցեագրման ուղղությամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter