HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունն արտահերթ նիստով օրինագծեր է բերել խորհրդարան

Այսօր Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում 11 հարց կա: Գրանցվել է 86 պատգամավոր:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով օրակարգը, նշեց, որ որոշ նախագծեր պետք է ընդունվեն այս տարի, իսկ ԱԺ-ն տարվա վերջին հերթական նիստը գումարել էր դեկտեմբերի 6-ին։ Դրանով պայմանավորված՝ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է առաջացել:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ պարբերաբար հարցեր են բերվում խորհրդարան՝ ասելով, թե հրատապ է եւ սահմանափակում քննարկման ժամանակը:

Օրակարգում նաև Ներքին գործերի նախարարության ստեղծման հարցն է, որն արտահերթ նիստով է քննարկվում: Մինչդեռ այդ նախաձեռնությունը դեռ մեկ տարի առաջ էր քննարկվում:

Արփինե Սարգսյանն ասաց, որ քննարկումները սկսվել են ավելի վաղ, սակայն ընթացքում փոփոխություններ են եղել, բոլորի կարծիքները լսել, դիտարկել են:

Նշենք, որ արտահերթ նիստը պատգամավորների «սրտով» չէ, և նրանք տեղից աղմկում են: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարբերաբար նկատողություն է անում աղմկող պատգամավորներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter