HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հապա ո՞ւր է ԱՊՊԱ-ն

«ՀԺ»-ի հրապարակումից հետո ԱՊՊԱ կտրոնը իր զրահապատ մեքենայի դիմապակուն փակցնելով՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կորցրեց գյումրեցի «ամենալավ տղու» կարգավիճակը: Սա, իհարկե, շոշափելի հարված էր տեղական այդ իշխանիկի «ռեյծինգին»:

Ու հիմա, թերևս Ղուկասյանների ընտանիքի «պատիվը» բարձր պահելու համար, քաղաքապետի եղբայր Գևորգ Ղուկասյանն է համառորեն շարունակում շրջել առանց ԱՊՊԱ կտրոնի: Քաղաքապետարանում դե յուրե միջին պաշտոն զբաղեցնող Գևորգ Ղուկասյանը դե ֆակտո եղբոր տեղակալն է համարվում, և բոլոր այն գործերը, որոնց համար հատուկ վերաբերմունք է պահանջվում (հասկանալի է երևի, թե «ՀԺ»-ն ինչ նկատի ունի), գլուխ են բերվում Գևորգ Ղուկասյանի միջոցով:

Ուշագրավ է այն փաստը, որ Գևորգ Ղուկասյանի սպիտակ ջիփը ամեն օր կայանվում է եղբոր՝ Վարդան Ղուկասյանի այն մեքենայի կողքին, որի դիմապակուն անցած շաբաթ բավականին մեծ աղմուկով փակցնել տվեցին ԱՊՊԱ կտրոնը:

Եվ ուրեմն, երկու հրապարակային հարց. առաջին՝ Գյումրիի ճաապարհային ոստիկանները երբեք չե՞ն տեսել, որ քաղաքապետի եղբոր մեքենան առանց ԱՊՊԱ կտրոնի է, երկրորդ՝ Գևորգ Ղուկասյանը չհասկացա՞վ, որ եթե եղբոր մեքենային ԱՊՊԱ կտրոն հայտնվեց, ուրեմն շուտով իր մեքենայի դիմապակուն էլ կհայտնվի: Եվ ուրեմն, իրավիճակը այլ կերպ, քան բեսպրեդել, հնարավոր չէ որակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter