HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Politico-ն Վլադիմիր Զելենսկուն անվանել է «ամենաազդեցիկ եվրոպացի», իսկ Վլադիմիր Պուտինին՝ «տարվա անհաջողակ»

Ամերիկյան Politico պարբերականը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ճանաչել է Եվրոպայի՝ տարվա ամենաազդեցիկ մարդը։

«Միայն տեսեք, թե ինչպես են եվրոպական առաջնորդները վազում Կիև, որպեսզի հանդիսավոր կարգով լուսանկարվեն արդեն պաշտամունքային դարձած խակ կանաչ շապիկով 44-ամյա տղամարդու հետ։ Նրա կողքին կանգնած՝ քաղաքական գործիչները փափագում են նկատելի լինել։ Զելենսկին մնացյալ Եվրոպային համոզել է, որ իր ապագան կապված է Ուկրաինայի հետ։ Դրան քչերն էին հավատում մինչև Ռուսաստանի փետրվարյան ներխուժումը»,- ասվում է Զելենսկուն նվիրված նյութում։

Politico-ի համար արված տեսագրությունում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք պայքարում են իրենց անկախության համար, ինչպես նաև՝ Եվրոպայի բոլոր ընկերներին, որոնք աջակցում են։ «Ես հավատում եմ, որ ուկրաինացիները կլինեն ամենաազդեցիկը նաև հաջորդ տարի, սակայն՝ արդեն խաղաղ ժամանակներում»,- հավելել է Զելենսկին։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակում Politico-ն ներառել է 28 քաղաքական գործչի։ Նրանց թվում հիշատակվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որին պարբերականը հայտարարել է «տարվա անհաջողակ»։

«Մեծ Ռուսաստանի մասին Վլադիմիր Պուտինի երազանքը դժվար թե իրագործվի։ Ուկրաինայի վրա նրա լայնամասշտաբ հարձակումը սկսել է փլուզվել գրեթե այնքան արագ, որքան սկսվել է: <...> Նա Ռուսաստանին գցել է երրորդ մակարդակի երկրների շարքը, որն ունակ չէ հաղթելու հակառակորդին, որին թերագնահատել ու արհամարհել էր։ Պուտինի համառությունը նշանակում է, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կձգձգվի։<...> Պուտինի անկարողությունը՝ իրագործելու իր երազանքը, չի նշանակում, որ նա կդադարի մղձավանջ լինել իր հարևանների համար»,- գրում են Politico-ի հեղինակները։

Հիշեցնենք, որ այս շաբաթ ամերիկյան Time ամսագիրը և բրիտանական Financial Times-ը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հայտարարել էին «տարվա մարդ»։

Լուսանկարները՝ Կրեմլի և Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter