HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն 275 մլն դոլարի ռազմական նոր օգնություն կտրամադրի Ուկրաինային

Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինային 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր օգնություն հատկացնել։ Աջակցության փաթեթում ներառված կլինեն նաև անօդաչուների դեմ պայքարի և ուկրաինական հակաօդային պաշտպանության ամրապնդման միջոցներ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության ենթադրությամբ, ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի համազարկային կրակի ամերիկյան Himars ռեակտիվ համակարգի հրթիռներ, որն արտադրում է ամերիկյան Lockheed Martin պաշտպանական ընկերությունը։ Reuters-ի տվյալներով՝ փաթեթի շրջանակում Ուկրաինա կուղարկվեն նաև հաուբիցների համար 155 միլիմետր տրամագծով արկեր, Humvee տեսակի ռազմական ավտոմեքենաներ և գեներատորներ։

Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթը տրամադրվում է Presidential Drawdown Authority (PDA) սխեմայի շրջանակներում։ Համաձայն դրա՝ ԱՄՆ նախագահն իրավունք ունի զենք ուղարկել, առանց Կոնգրեսի լրացուցիչ համաձայնության։

Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է ընդհանուր մոտ 19,1 մլրդ դոլարի օգնություն։ Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների պաշտպանական հարցերով հանձնաժողովները համաձայնեցրել էին 2023 թվականի պաշտպանական բյուջեի նախագիծը։ Դրա ընդհանուր ծավալը կազմել էր 847,3 մլրդ դոլար, որից 800 մլն-ը կհատկացվի Ուկրաինային։

Դեկտեմբերի 2-ին էլ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները քննարկում են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից Ուկրաինային NASAMS տեսակի զենիթահրթիռային համալիրների մի մասի փոխանցումը։ Այն միջին հեռահարության ՀՕՊ համակարգ է։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է Ուկրաինային մատակարարել 8 այդպիսի համակարգ։

Լուսանկարը՝ REUTERS/Valentyn Ogirenko

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter