HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը կօգնի Ադրբեջանին դիվերսիֆիկացնել տնտեսությունը եւ նոր աշխատատեղեր ստեղծել

Եվրամիությունը կօգնի Ադրբեջանին՝ մինչև 2 մլրդ եվրոյի ներդրում ներգրավել՝  տնտեսության դիվերսիֆիկացման, նոր աշխատատեղերի ստեղծման և գյուղական համայնքների ներառական զարգացման համար։ Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 7-ին մեկնարկել են ԵՄ Տնտեսական-ներդրումային ծրագրի բարձր մակարդակի աշխատանքային խմբի աշխատանքները։ «Համակարգող նոր մարմինը Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրների ֆինանսական ինստիտուտների հետ միասին, «Եվրոպայի թիմ»-ի ոգով կորոշի և կուղղորդի առաջնահերթ ներդրումները։

Ըստ եվրոպական կողմի՝ սա կօգնի մեծացնել Ադրբեջանի տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը՝ այդ երկրում մինչև 2 մլրդ եվրոյի ներդրումներ ներգրավելու համար։

«Այսպիսի առաջնահերթ ներդրումները կաջակցեն կառավարության ջանքերին՝ հետագայում է'լ ավելի դիվերսիֆիկացնելու Ադրբեջանի տնտեսությունը, երկրի ողջ տարածքում ստեղծելու արժանապատիվ աշխատատեղեր և խթանելու գյուղական համայնքների ներառական զարգացումը»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կառուցման տնօրեն Լոուրենս Մերեդիթն էլ հայտարարել է, որ այս աշխատանքային խմբի աշխատանքների մեկնարկը «Ադրբեջանի հետ ԵՄ սերտ գործակցության վկայություններից մեկն է»։ Ըստ նրա՝ այդ նպատակով Եվրամիությունն Ադրբեջանին արդեն իսկ հատկացրել է մոտ 90 մլն եվրո, որն ուղղվել է Գյանջայի փողոցների լուսավորմանն ու փոքր բիզնեսի զարգացմանը։

Լուսանկարը՝ eureporter.co-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter