HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». բոյկոտում է

«ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ Շախտի Ռուբոն, որը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի խնամին է, ոչ մի կերպ «պրիզնատ» չի գալիս մարզի իշխանություններին, և այս էլ որերորդ դեպքն է, մարզային իշխանությունների կազմակերպած կուսակցական հավաքներին չի մասնակցում:

«ՉԻ» տեղկություններով՝ օրերս, երբ ՀՀԿ մարզային պատասխանատուները հերթական անգամ ժողով են անցկացրել, որին մասնակցել են Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Սեդրակ Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը և այլք, քաղաքապետը կրկին բոյկոտել է հավաքը՝ այդպես էլ չմասնակցելով ՀՀԿ մարզային օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը:

Իսկ այդ հրատապ նիստի առաջնահերթ նպատակներից մեկը եղել է արդեն իսկ համայնքներում նախագահական ընտրությունների պատրաստություն «քաշելը», քանի որ Արմավիր քաղաքից սկսած և տարածքի մի քանի այլ գյուղական համայնքներից վերջացրած՝ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայների լուրջ կորուստներ է արձանագրել:

Նիստին մասնակցողներից մեկն անգամ տեսակետ է հնչեցրել, որ 2013 թվականի նախագահական ընտրություններին նման արդյունք արձանագրելու դեպքում հետևանքները կարող են ծանր լինել ներկաներից յուրաքանչյուրի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter