Հայ արվեստագետները կմասնակցեն Բեռլինում և Ջենովայում կայանալիք պոեզիայի միջազգային փառատոներին
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դ. Մաթևոսյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը կմասնակցի հունիսի 1-4-ը Բեռլինում և հունիսի 7-10 Ջենովայում անցկացվող պոեզիայի ամենամյա փառատոներին՝ «Հայկական տպագրության 500-ամյակի» և «Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի» միջոցառումների շրջանակում և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Դ. Մաթևոսյանը նշված փառատոներին հրավիրվել է գործընկերային հանդիպումների (Բեռլինում՝ «Լիրիքլայն.օրգ» միջազգային նախագծի կողմից, Իտալիայում՝ որպես «Գրական տապան 2012»-ի շրջանակում ձևավորվող Հայաստանի պոեզիայի փառատոնի կազմակերպիչ): Բեռլինի պոեզիայի փառատոնին հրավիրվել է նաև երիտասարդ բանաստեղծուհի Տաթևիկ Չախչախյանը:
Ջենովայի պոեզիայի փառատոնին հրավիրվել են «Դլե Մկոն Դե կիթառ և վոկալ» նախագծի ղեկավար Աշոտ Ադամյանը, մասնակիցներ Արմինե Գեղամյանը, Քրիսթինե Ղազարյանը, երիտասարդ պոետներ Նշան Աբասյանը, Հասմիկ Սիմոնյանը: Համերգը կհամադրվի բանաստեղծների ընթերցումներով:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ փառատոնում հատուկ օր է նախատեսվում նաև հայկական խոհանոցի երաժշտական շնորհանդեսի համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել