
Բելգիայում կոռուպցիայի գործով ձերբակավել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը
Բելգիայում ձերբակալվել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ և հունական սոցիալիստների ներկայացուցիչ Էվա Կայլին։ Այդ մասին հայտնում է AFP-ն։
Բելգիական Le Soir թերթը նշում է, որ Կայլին կասկածվում է կոռուպցիոն գործարքի մեջ։ Քրեական գործը կարող է կապ ունենալ ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որն ընթանում է Կատարում։
Ինչպես հայտնել է Բելգիայի դաշնային դատախազությունը, դաշնային դատական ոստիկանությունը Բրյուսելի մի քանի մունիցիպալիտետների 14 տարբեր հասցեներում իրականացրել է 16 խուզարկություն՝ «քրեական կազմակերպության ենթադրյալ գործողությունների, կոռուպցիայի և փողերի լվացման հետաքննության շրջանակներում»։ Առգրավվել է 600 000 եվրո կանխիկ գումար, ինչպես նաև՝ համակարգիչներ և բջջային հեռախոսներ։
Խուզարկության ընթացքում ձերբակալվել է ևս չորս մարդ, այդ թվում Եվրոպական խորհրդարանի իտալացի նախկին պատգամավորներից մեկը, որն անդամակցում էր Սոցիալիստների և դեմոկրատների խմբին (S&D)։ Վերջինիս անունը չի նշվում։
Բելգիական դատախազության տվյալներով՝ ոստիկանությունը վաղուց կասկածներ ուներ, որ Պարսից ծոցի երկրներից մեկը փորձել է ազդել Եվրոպական խորհրդարանի վրա, այդ թվում նվերներ ու խոշոր գումարներ առաջարկելով Եվրոպական խորհրդարանի անդամներին։
Համահունական սոցիալիստական շարժում կուսակցությունը արդեն իսկ հայտարարել է, որ Էվա Կայլին հեռացվել է կուսակցության շարքերից։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել