HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով Օդեսան մնացել է առանց լույսի

Էներգետիկ օբյեկտների վրա ռուսական անօդաչուների հարձակումից հետո Ուկրաինայի Օդեսա քաղաքի բոլոր սպառողները մնացել են առանց լույսի, բացառությամբ կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների։ Այդ մասին հայտնում է «Одесса. Официально» տելեգրամյան ալիքը՝ հղում անելով քաղաքում հոսանքի մատակարարումն իրականացնող «ДТЭК Одесские электросети» ընկերությանը։

Դեկտեմբերի 10-ի առավոտյան Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարել էր, որ օբյեկտները հարձակման են ենթարկվել գիշերը՝ կամիկաձե դրոնների կողմից։

Օդեսայի մարզում իրականացվում են նաև էլեկտրականության արտակարգ անջատումներ։ Հարձակման հետևանքով առանց լույսի է մնացել նաև Խերսոնի մարզի՝ ուկրաինական վերահսկողության տակ գտնվող հատվածը։

Հոկտեմբերից ի վեր՝ Ռուսաստանը պարբերաբար ռմբակոծում է ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքները՝ Ուկրաինայի բնակավայրերը թողնելով առանց լույսի, ջրի և ջեռուցման։ Դեկտեմբերի սկզբին մեկնաբանելով Ռուսաստանի այդ գործողությունները՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինան, իբր, առաջինն է սկսել իրագործել նմանատիպ գործողություններ։

Լուսանկարը՝ point.md-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter