HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Bloomberg. Հնդկաստանի վարչապետը հրաժարվել է Վլադիմիր Պուտինի հետ ամենամյա հանդիպումից

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամենամյա անձնական հանդիպումից այն բանից հետո, երբ Պուտինն սպառնացել է կիրառել միջուկային զենք՝ Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Բարձրաստիճան պաշտոնյան, որը ծանոթ է խնդրին, ասել է, որ «Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մնում են ամուր, բայց բարեկամության մասին թմբկահարելը այս փուլում կարող է ձեռնտու չլինել Մոդիի համար»։

Գործակալությունը նշում է, որ վերջին երկու տասնամյակում Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարները հանդիպել են 21 անգամ։

Վլադիմիր Պուտինը պարբերաբար սպառնում է միջուկային զենքի կիրառմամբ։ Փետրվարի 24-ին, պատերազմի մեկնարկի հետ կապված ռուսաստանցիներին իր ուղերձում, Պուտինը հայտարարել էր, որ նրանց, որոնք կորոշեն խառնվել տեղի ունեցողին, սպասվում է պատասխան, որին նրանք «իրենց պատմության մեջ դեռ երբեք չեն բախվել»։

Սեպտեմբերին Պուտինը հայտարարել էր, որ իր տարածքային ամբողջականության սպառնալիքի պարագայում Ռուսաստանը կկիրառի «իր տրամադրության տակ առկա բոլոր միջոցները»։

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից և իր նկատմամբ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանը փորձեց արտահանումը վերակողմնորոշել դեպի այն երկրներ, որոնք չէին սահմանել պատժամիջոցներ։ Հնդկաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 310 %-ով, Թուրքիայի հետ՝ 198 %-ով, Չինաստանի հետ՝ 64 %-ով։ Ընդ որում, ինչպես պարզել է The New York Times-ը, ԵՄ որոշ երկրների հետ առևտրաշրջանառությունը ևս աճել է, օրինակ, Բելգիայի հետ՝ 81 %-ով, իսկ Իսպանիայի հետ՝ 57 %-ով։

 

Լուսանկարը՝ MONEY SHARMA/AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter