HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կին պատգամավորները ստիպելու են, որ տղամարդ գործընկերները լինեն «չափված-ձևված»

5-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 14 կին պատգամավոր՝ երկուսով ավելի, քան նախորդ գումարման խորհրդարանում: Բացի դրանից՝ ԱԺ նախագահությունում հայտնվել է կին. ԱԺ փոխնախագահ է ընտրվել Հերմինե Նաղդալյանը:

«Հետքի» հետ զրույցում Հերմինե Նաղդալյանն ասաց, որ հպարտ է, որ այս գումարման Ազգային ժողովում կանանց թվի ավելացման գործում ՀՀԿ-ն է ամենամեծ ներդրումը կատարել:

«Սա ոչ միայն թվական տարբերություն է լինելու, այլ մենք ապացուցելու ենք, որ կանանց ներկայությունը խորհրդարանում բերելու է որակապես այլ փոփոխությունների: Ավելի մարդասիրական, մարդուն, ընտանիքին, երեխային միտված քաղաքականություն կվարվի, և վստահ եմ, որ ՀՀԿ-ի և մյուս քաղաքական ուժերի կողմից առաջադրված կանայք իսկապես լինելու են այն ազգային գաղափարների, մասնագիտական որակների կրողը, որոնք այսօր անհրաժեշտ են մեր երկրին և պետությանը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Ըստ նրա՝ կանայք խորհրդարանում ավելի զգաստ են պահելու տղամարդկանց և ստիպելու են, որ նրանք լինեն «չափված-ձևված»:

«Կարծում եմ՝ տղամարդկանց կողմից հայհոյելու հանգամանքն առանց մեզ էլ խորհրդարանը հաղթահարած է լինելու, բայց, այնուամենայնիվ, բազմաթիվ որակների առումով կանայք իրենց ասելիքն ու անելիքն ունեն: Մեծ հույսերով եմ եկել այս խորհրդարան»,- ավելացրեց Հերմինե Նաղդալյանը:

Մեկնաբանություններ (1)

Ալլա
Հպարտ է,որ կանանց թվի ավելացման գործում ամենամեծ ներդրումը հհկ-ն է արել......... երկաթյա տրամաբանություն ունի մտքի տիտան այս տիկինը, բա որ ամենամեծ ֆրակցիան հհկ-ն է, կարո՞ղ է ամենամեծ ներդրումը Ժառանգությունը աներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter