HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

2022 թվականին աշխարհում կտրուկ աճել է զոհված լրագրողների թիվը

Զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների թիվը, որոնք զոհվել են իրենց աշխատանքի կատարման ժամանակ, 2022 թվականին կտրուկ աճել է՝ Ուկրաինայում պատերազմի, Հայիթիում քաոսի և Մեքսիկայում հանցավոր խմբավորումների կողմից բռնության աճի պատճառներով։ Այդ մասին նշվում է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (International Federation of Journalists, IFJ) ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 9-ին։

Բրյուսելում տեղակայված կազմակերպության տվյալներով՝ տարվա սկզբից ի վեր ողջ աշխարհում զոհվել է 67 լրագրող և ԶԼՄ աշխատակից՝ նախորդ տարվա 47-ի փոխարեն։ Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը դարձել է Ուկրաինան, որտեղ ռազմական հակամարտության լուսաբանման ժամանակ սպանվել է ԶԼՄ 12 աշխատակից, որն ավելի շատ է, քան այս տարի աշխարհի ցանկացած այլ երկրում։

Նրանց մեծ մասն ուկրաինացիներ են, սակայն կան նաև մյուս ազգությունների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ, ամերիկացի վավերագրող ռեժիսոր Բրենտ Ռենոն։ IFJ-ը նշում է, որ մահերի մեծ մասը գրանցվել է Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակման առաջին շաբաթների ընթացքում։

Նշվում է, որ «սպանությունների թվի աճին ևս նպաստել են Մեքսիկայում հանցավոր կազմակերպությունների ահաբեկումը և Հայիթիում օրենքի և կարգի խախտումը»։ Այդ երկրներում, համապատասխանաբար, զոհվել են 11 և 6 լրագրողներ։ 

Եվս 375 լրագրող իր աշխատանքի իրականացման համար նստած է բանտում։ ԶԼՄ աշխատակիցների շրջանում դատվածության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Չինաստանում, Մյանմարում և Թուրքիայում։ Զեկույցում նշվում է, որ նախորդ տարի ազատազրկվել է 365 լրագրող։

«Լրագրողների և ԶԼՄ մյուս աշխատակիցների սպանությունների թվի կտրուկ աճը լուրջ մտահոգություն է առաջացնում և ևս մեկ տագնապալի ազդանշան հանդիսանում աշխարհի կառավարությունների համար»,- հայտարարել է IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանժերը՝ կոչ անելով «քայլեր ձեռնարկել ի պաշտպանություն լրագրության՝ ժողովրդավարության առանցքային հիմնասյուներից մեկին»։

Բելանժերը զգուշացրել է, որ անգործությունը միայն կխրախուսի նրանց, որոնք ձգտում են ճնշել տեղեկատվության ազատ տարածմանը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter