HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել են հետախուզվողներ Ռոբերտն ու Ռուզանը

Երեկ` ժամը 08.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Վերին Դվին գյուղից բերման են ենթարկել 35-ամյա Ռոբերտ Ա.-ին, որը ս.թ. մայիսի 23-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: Կատարվում է քննություն:

Նույն օրը` ժամը 22.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  բերման են ենթարկել 46-ամյա Ռուզան Թ.-ին, որը 2005 թ. սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Ռուզան Թ.-ն կալանավորված է: Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter