
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
Պաշտոնից ազատման պատճառների մասին խոսնակը չհայտնեց։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել