HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքը բացահայտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Պարզվել են 2021թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի սպանության դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ նշված օրը` ժամը 09:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, դիտակետի ներսում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, զրույցի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.  հայհոյանքներ է հնչեցրել համածառայող Է.Բ.-ի հասցեին։ Դրանից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու  դիտավորությամբ, վերջինս իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի ապահովիչը դնելով մենահատ դիրքի վրա, լիցքավորել է այն և մեկ կրակոց արձակել  Մ.Թ.-ի ուղղությամբ: Արդյունքում, վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Է.Բ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին): 

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, որը քրեական վարույթի նյութերի հետ ուղարկվել է դատարան՝ գործն ըստ էության քննելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter