
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Լեզվի կոմիտեի հրապարակած երեսունից ավելի հորդորակներում ամփոփված են օտար բառերի շուրջ հազար հայերեն համարժեքներ։ Այս ցանկով լրանում է առաջին 1000-յակը։ Էլեկտրոնային այս բառացանկը հասանելի է համացանցից օգտվողներին։ Համակարգը հնարավորություն է տալիս հեշտությամբ որոնել ցանկալի բառը։
Լեզվի կոմիտեն հայտնում է, որ օտար բառերի հայերեն համարժեքները ներկայացնելու նախաձեռնությունը օգտակար է եղել և շարունակում է լինել շատերի ուղեկիցը խոսքը օտար բառերից մաքրելու ճանապարհին։
- անլիմիթ(իդ) – անսահմանափակ, անսահման
- անմյութ – ձայնը միացնել
- բեյզիք – 1․ հիմնական 2․ տարրական
- բեյքըրի – հացի / թխվածքի փուռ, խանութ
- բրեյնսթորմինգ – մտագրոհ
- դենացիոնալիզացիա – ապազգայնացում
- դիվայս – սարք, հարմարանք
- լիրիկա – քնարերգություն
- հեյթ սփիչ – ատելության խոսք
- մյութ – ձայնը անջատել
- սքիլ – հմտություն
- սքիփ – բաց թողնել
- վեստերնիզացիա – արևմտականացում
- վեստիբյուլ – նախասրահ, սպասասրահ, ճեմասրահ
- ֆոտո – լուսանկար (նկար)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել