HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

«Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետն Կառավարության և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել դեսպան Թրեյսիին իր հետագա գործունեության մեջ և վստահեցրել, որ դեսպանը մշտապես սպասված հյուր կլինի մեր երկրում:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի, ինչպես նաև իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից ջերմ հիշողություններով և տպավորություններով»,- ասված է կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter