
Համբարձում Մաթևոսյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հրամանագիր է ստորագրել՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթևոսյանին ազատել փոխվարչապետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել