
Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ լուրերը կեղծ են․ ԱՀ ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:
Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Մեկնաբանել