Գողություն՝ Ագարակի քարի հանքից
Հունիսի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնում 1963 թ. ծնված Սահակ Մ.-ից ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի տարածքում գտնվող, իրեն պատկանող քարի հանքի տարածքից գողանում են տրակտորի և բեռնատարի պահեստամասերը:
Պարզվել է, որ մայիսի 31-ին անհայտ անձը նշված քարի հանքից փորձել է գողանալ տրակտորի և բեռնատար ավտոմեքենայի պահեստամասեր, սակայն նկատելով Սահակ Մ.-ին, դեպքի վայրում՝ «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայի սրահում թողնելով պահեստամասերը, դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 1-ին գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գրիգոր Վ.-ն, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ հիշյալ հանցագործությունը կատարել է ինքը, իսկ «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան պատկանում է իրեն:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել