HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը չի երկարաձգի Հայաստան ուղարկված դիտորդական առաքելության մանդատը

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա պնդմամբ՝ նման որոշումն ընդունվել է Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների բրյուսելյան հանդիպումից հետո։

Բորելի խոսքով՝ դիտորդական առաքելության աշխատանքն արդյունավետ է եղել։ Այդուհանդերձ, նա չի ասել, թե որն է առաքելության ժամկետների չերկարաձգման պատճառը՝ միայն նշելով, որ «համաձայն Հայաստանի և Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների, առաքելությունը պետք է ավարտի իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին»։

«Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար՝ Հայաստան կուղարկվի խումբ՝ քաղաքացիական առաքելության հնարավոր ուղարկման պլանավորման համար, եթե այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերվի հաջորդ տարի»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան։

Եվրոպական միությունը նման առաքելություն Հայաստան ուղարկելու որոշումը կայացրել էր այս տարվա սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված բախումներից հետո։ Որոշումը ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Փաշինյան-Մակրոն-Ալիև-Միշել քառակողմ հանդիպումից հետո։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ առաքելությունը կտեղակայվի հայկական տարածքում, իսկ Ադրբեջանը դրա հետ կհամագործակցի այնքանով, որքանով, որ այն վերաբերում է իրեն։ «Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- ասվում էր հայկական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Ռուսական կողմը բացահայտ հայտարարում է, որ այս առաքելությամբ Եվրամիությունը «փորձում է տապալել ռուսական միջնորդական ջանքերը»։ «Մենք դրանում, ցավոք, տեսնում ենք Եվրոպական միության հերթական փորձերը ցանկացած ձևով մխրճվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մեջ, ճնշել մեր երկրի միջնորդական ջանքերը»,- հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Բացի Մարիա Զախարովայից, ռուսական կողմը տարբեր մակարդակներով, այդ թվում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, իր դժգոհությունն էր հայտնել այս առաքելության վերաբերյալ։

Լուսանկարը՝ Տոյվո Կլաարի թվիթերյան միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter