HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրանյութ են պատրաստել ավտոմեքենայի սրահում

Հունիսի 1-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Մրգավան գյուղի վերջնամասում գտնվող երկաթգծին հարակից դաշտից իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել վարորդին և երկու ուղևորներին:

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գազօջախ՝ 3 կգ տարողությամբ, մետաղյա տարայի մեջ լցված մոտ 24 գ անգույն, յուրահատուկ հոտով թմրանյութի նմանվող հեղուկ՝ սպիտակ փոշենման զանգվածի նստվածքով, 1,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարայի մեջ լցված բենզինի հոտով մոտ 300 գ դեղնավուն հեղուկ՝ սպիտակ նստվածքով, «Կաֆետին» տեսակի դեղահաբի դատարկ պատիճ, «Դիմիդրոլ» տեսակի դեղորայքի 2 պատիճ՝ դեղահաբերով, և 5 մլգ տարողության 2 ներարկիչ:

«Բերման ենթարկվածները խոստովանել են, որ հիշյալ ավտոմեքենայի սրահում գազօջախի վրա պատրաստել են թմրանյութ՝ ներարկելու միջոցով օգտագործելու նպատակով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանությունը:

Լուս.՝ channel.nationalgeographic.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter