HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախը ՀՀ-ին կապող միակ մայրուղու փակումն Ա․ Հարությունյանը որակել է որպես պետականորեն հստակ պլանավորած միջոցառում

Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ: Նիստին ներկա էր Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվական բաժնից։

Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախի Հանրապետոթյան ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին» խորագրով:

Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը։ 

Իր ելույթում ԱՀ Նախագահը տվել է առկա իրավիճակի գնահատականը՝ Ադրբեջանի կողմից  ԱՀ-ն ՀՀ-ին կապող միակ միջպետական մայրուղու փակումը որակելով որպես պետականորեն հստակ պլանավորած միջոցառում:

ԱՀ Նախագահը ԱԺ-ի հայտարարությամբ ակնկալում է ՀՀ-ի և Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի և հնարավորությունների օգտագործումը՝ բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին հարցը: 

Խոսելով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Արայիկ Հարությունյանը հորդորել է լինել համբերատար, միասնական, խուճապի չմատնվել:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորների ելույթներում շեշտադրումը մեկն էր՝ միասնական կամքի դրսևորում: Հայտարարության տեքստն ընդունվել է միաձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter