HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր խաչը 124 մլն 208 հզր դրամի օգնություն է հատկացրել սեպտեմբերի 13-ի հարձակումից տուժած ընտանիքներին

Կարմիր խաչի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ համագործակցությամբ, տրամադրել է միանվագ դրամական աջակցություն 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված Սյունիքի մարզի Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն և Ճակատեն, և Գեղարքունիքի մարզի Կուտական, Տրետուք, Ներքին Շորժա և Սոթք համայնքների բնակիչներին:  Ընդհանուր թվով  459 ընտանիք (1565 անձ) ստացել է 150.000-ից 362.000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով: 

«Համապատասխանաբար՝ մեկ անձից բաղկացած ընտանիքին տրամադրվել է 150.000 ՀՀ դրամ, երկու անձից բաղկացած ընտանիքին՝ 215.000 ՀՀ դրամ, երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 264.000 ՀՀ դրամ, չորս անձից բաղկացած  ընտանիքին՝ 313.500 ՀՀ դրամ, իսկ հինգ և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 362.000 ՀՀ դրամ։ 

Այսպիսով, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ընդանուր առմամբ տրամադրել է 124.208.000 ՀՀ դրամի աջակցություն: Ծրագրին նախորդել է կարիքների գնահատումը, որն իրականացվել է ԿԽՄԿ-ի կողմից՝ տեղական իշխանությունների համակարգմամբ։ Այնուհետև ԿԽՄԿ և ՀԿԽԸ թիմերը գրանցել են նշված համայնքներում շահառու ընտանիքներին»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter