Գողացված հորթը վերադարձվել է տիրոջը
Հունիսի 1-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1977 թ. ծնված Հովհաննես Պ.-ին, որը բացատրություն է տվել, որ ապրիլի սկզբին, դռան փականը բանալիով բացելով, 1975 թ. ծնված Ռուստամ Զ.-ի տանը կից անասնագոմից գողացել է մեկ հորթ, որը 120,000 դրամով վաճառել է 1961 թ. ծնված Արշակ Պ.-ին:
Գողոնը վերադարձվել է Ռուստամ Զ.-ին: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել