
ԿԲ. «Ֆասթ Կրեդիտ»-ը բանկ դարձնելու գործընթացը 2.5-3 տարի առաջ է սկսվել
«Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունը բանկի փոխակերպելու գործընթացը սկսվել է դեռևս 2.5-3 տարի առաջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Ընկերության հիմնադիրների հետ խմբի հետ երկար քննարկումներ ենք ունեցել իրենց ապագայի, զարգացման տեսլականի, «չինական պատերի» և այլ տիպի խնդիրների վերաբերյալ։ Մեր հորդորների արդյունքում վարձվել են միջազգային լավագույն խորհրդատուները, որոնք իրենց խորհուրդ են տվել, թե այդ ամենը ինչպես է պետք կազմակերպել»,- ասաց Մարտին Գալստյանը։
Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել է որպես բանկ։ Այն գրանցել որպես բանկ՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ և Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա:
Հայաստանում առևտրային բանկերի թիվը 17 էր, «Ֆասթ Բանկ»-ը դարձավ 18-րդը:
Ըստ Մարտին Գալստյանի՝ այս պահի դրությամբ չկան այլ վարկային կազմակերպություններ, որոնք բանկ դառնալու գործընթացում են։ Եթե լինեն այլ խաղացողներ, այդ թվում՝ միջազգային շուկայից, ԿԲ-ն «բաց է» քննարկումների համար։
«Մրցակցությունը, մեր պատկերացմամբ, պիտի նպաստի մատուցվող ծառայությունների որակի լավացմանը»,- ասում Մարտին Գալստյանը։
Մեկնաբանել