HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված հայ գյուղացին վիրահատվել է. նրա վիճակը կայուն է

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետ Մանվել Կամենդատյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր 52-ամյա Վաչիկ Մելքումյանին վիրահատել են Բերդի զինվորական հոսպիտալում, և նրա վիճակը կայուն է:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիներն իրենց դիրքերից կրակ էին բացել Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի միջև գտնվող դաշտում աշխատող Վաչիկ Մելքումյանի ուղղությամբ: Կարմիրաղբյուրցի Վաչիկ Մելքումյանը հրազենային վնասվածք էր ստացել ձախ ոտքի ծնկի վերևի հատվածում:

Ըստ համայնքապետի՝ դեպքից անմիջապես հետո գյուղ են եկել ուժային կառույցների ներկայացուցիչները: Վաչիկ Մելքումյանին հոսպիտալ տեղափոխել են հենց զինվորականները:

«Մեր գյուղում եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ հաստատ կրակոցներ լինում են: Վերջին ժամանակներում կրակոցներն ուղղված են հատկապես խաղաղ բնակչության դեմ»,-ասաց Մանվել Կամենդատյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter