HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լաչինի միջանցքը փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարք է Արցախի ողջ բնակչության նկատմամբ․ Ա․ Թաթոյան

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը խափանելը, «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ:

«Գազից, ջեռուցումից ու տաք ջրից մտադրված զրկել են 120,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ, երեխաների ու տարեցների` առաջացնելով հումանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ:

Չեն գործում դպոցներն ու մանկապարտեզները: Դրանից բացի, արդեն երկրորդ օրն է՝ «բնապահպան» ներկայացող Ադրբեջանի ակտիվիստները, իրականում` զինվորականներ ու պետական ծառայողներ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից փակ են պահում նաև Լաչինի միջանցքը՝ Շուշի–Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև:

Այս ամենը ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր: Էլ ինչպե՞ս է լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ:

Այս հանցավոր քաղաքականության ապացույցները կուղարկվեն միջազգային կազմակերպություններին»,- ասված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter