HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ երիտասարդ գինեգործներն այցելել են Ավստրիայի գինեգործական շրջաններ

Մայիսի 28-ից հունիսի 1-ը 12 հայ երիտասարդ գինեգործ (Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողներ և փոքր ու միջին ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչներ) մասնակցել է Ավստրիայի գինեգործական շրջաններ կազմակերպված ուսումնական այցին:

Մասնակիցներն այցելել են գինեգործական տարբեր դպրոցներ, խաղողի այգիներ, Ավստրիայի հիմնական գինեգործական շրջաններ' Աուերսթալ, Կլոսթերնոյբուրգ, Լանգենլոիս, Ռորեն, Զիլբերբերգ, Վիեննա:

Մասնակիցները գիտելիքներ են ձեռք բերել Ավստրիայի խաղողի տարբեր սորտերի մշակման, աճեցման, արտադրության, շշալցման, պահպանման, մատակարարման և մարքեթինգի վերաբերյալ և կապեր հաստատել ավստրիացի գինեգործների և գինեվաճառների հետ:

Ուսումնառության ավարտի կապակցությամբ երիտասարդ գինեգործներին հյուրընկալել են Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի վարչության պետ Հայդամարիա Գյուրերը և Հայաստանում ու Ուզբեկստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան դոկտոր Ալոիս Կրաուտը:

Ուսումնական այցը նախաձեռնել էր Վիեննայի քաղաքապետարանի մամուլի և տեղեկատվական ծառայության միջազգային հարաբերությունների բաժինը: Նախաձեռնության իրականացմանն աջակցել են Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումը, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը, ավստրիական «PANPLAN» խորհրդատվական ընկերությունը ու Ավստրիայում ՀՀ դեսպանությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter