HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչում է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի ազգային հավաքականը 3:0 հաշվով պարտության մատնեց Խորվաթիայի ընտրանուն և դուրս եկավ եզրափակիչ:

Առաջին խաղակեսում խորվաթները տարածքային զգալի առավելություն ունեին, սակայն չկարողացան իրացնել այդ առավելությունը: Փոխարենը իրենց շանսերից օգտվեցին արգենտինացիները: 34-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց Խորվաթիայի դարպասին, որը դիպուկ իրացրեց Լեո Մեսսին: 5 րոպե անց Արգենտինան կրկնապատկեց իր առավելությունը, աչքի ընկավ Խուլիան Ալվարեսը:

Երկրորդ խաղակեսում ևս Խորվաթիայի ընտրանին տարածքային առավելություն ուներ, սակայն հաջողության հասավ միայն Արգենտինան: 69-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը ևս մեկ գնդակ ուղարկեց խորվաթների դարպասը՝ դնելով հանդիպման վերջակետը:

Հիշեցնենք՝ Արգենտինայի ազգային ընտրանին վերջին անգամ աշխարհի առաջնության եզրափակիչում խաղացել է 2014 թվականին և 0:1 հաշվով պարտվել Գերմանիային:

Արգենտինայի հավաքականի մրցակիցը աշխարհի 2022թ. առաջնության եզրափակիչում հայտնի կդառնա դեկտեմբերի 14-ին. ուղեգիրը կվիճարկեն Ֆրանսիայի և Մարոկկոյի ընտրանիները: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter