
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում Ադրբեջանին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․
«Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և վնասում է խաղաղության գործընթացին։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում:
Հիշեցնենք արդեն երրորդ օրն է՝ փակված է Լաչինի միջանցքը։ Քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են ճանապարհը՝ Արցախի բնակչության պահելով շրջափակման մեջ։
Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։
Բացի դրանից, Ադրբեջանը նաև արգելափակել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
Մեկնաբանել