HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կինը, զոքանչն ու ծալովի դանակը

Երեկ` ժամը 20.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու  բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել մայր և աղջիկ՝ 25-ամյա Գոհար Բ.-ն և 40-ամյա Մարո Մ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, 26-ամյա Արարատ Զ.-ն դանակահարել ու վնասվածքներ է պատճառել կնոջն ու զոքանչին: Նույն օրը` ժամը 20.30-ին, Արարատ Զ.-ն բերման է ենթարկվել բաժին: Նրա մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ, որն ուղարկվել է փորձաքննության: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter