Կանցկացվի քայլերթ՝ նվիրված ՀՀ պետական դրոշին և պետական խորհրդանշաններին
Հունիսի 15-ին Երևանում կանցկացվի տոնական մեծ քայլերթ՝ նվիրված ՀՀ պետական դրոշին և պետական խորհրդանշաններին: Միջոցառմանը կմասնակցեն բազմաթիվ երեխաներ ու երիտասարդներ, պարային ու երաժշտական խմբեր: Այս մասին հայտնում է «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը՝ հիշեցնելով, որ 2010 և 2011թ. հունիսի 15-ին հիմնադրամը վարչապետի հովանու ներքո մայրաքաղաքում արդեն անցկացրել է ՀՀ պետական դրոշի և պետական խորհրդանշանների տոները:
Այս տարի տոնական քայլերթը ծրագրվում է իրականացնել ավելի մեծ ծավալներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել