HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանը Լաչինի միջանցքը փակելու համար Ադրբեջանի դեմ դիմումներ կուղարկի ՄԻԵԴ և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան

Հայաստանի Միջազգային իրավական հարցերով գրասենյակը Ադրբեջանի «բնապահպանների» կողմից դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելու և հումանիտար աղետ ստեղծելու համար իրավական գործընթաց է նախաձեռնում։

Գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ գրասենյակն աշխատում է այդ ուղղությամբ։ Ամբողջացվում են դիմումները, որպեսզի ուղարկվեն Մարդու իրավունքների եվրոպական ու ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարաններ։

Հիշեցնենք, որ արդեն 3-րդ օրն է Ադրբեջանի կառավարությունը՝ «բնապահպանների» բողոքի ակցիայի անվան տակ իրականացնում է Արցախի պլանավորած շրջափակում։ Ադրբեջանը խոչընդոտում է նաև Հայաստանից Արցախ մատակարարվող գազամատակարարմանը՝ ստեղծելով հումանիտար աղետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter