HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիաներ՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ

Արդեն չորրորդ օրն է՝ «բնապահպանական» պատրվակով ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։ Հայաստանում գտնվող բազմաթիվ արցախցիներ, որոնց թվում կան երեխաներ, չեն կարողանում վերադառնալ տուն եւ միանալ իրենց ընտանիքներին։ Հայաստանում են նաեւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Նրանք այսօր պատրաստվում են բողոքի ակցիաներ անել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ, «քանի որ պատշաճ միջազգային արձագանք չկա»։

Ստորեւ՝ Գեղամ Ստեփանյանի հայտարարությունը կազմակերպվելիք ակցիաների մասին։

«Հաշվի առնելով Արցախի քառօրյա ամբողջական շրջափակումը և գազամատակարարման անջատումը Ադրբեջանի կողմից և դրանով պայմանավորված հումանիտար աղետը Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը՝ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց, հետևյալ ժամանակացույցով՝

  • 14:00 ԱՄՆ դեսպանատուն
  • 14:30 Չինաստանի դեսպանատուն
  • 15:30 ԵՄ պատվիրակություն
  • 16:30 Ֆրանսիայի դեսպանատուն
  • 17:00 ՌԴ դեսպանատուն

Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։ Ես լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակը Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։ Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։ Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին և մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը»:

ԵՄ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter