HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը կփոխհատուցի ընկերություններին, որոնց տեխնիկական միջոցներն անցել են Ադրբեջանի տիրապետության տակ

2022 թ.-ի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Պաշտպանության նախարարության պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող ընկերությունների տեխնիկայի դուրսբերումը ռազմական գործողությունների գոտուց հնարավոր չի եղել։ Աշխատանքներ կատարող 4 ընկերության պատկանող 17 տեխնիկական միջոց անցել է հակառակորդի տիրապետության տակ, ևս 3-ը գնդակոծության հետևանքով վնասվել է։

Աշխատանքները կատարվել են պետական կարիքների համար, այդ իսկ պատճառով Կառավարությունը կփոխհատուցի կապալառուի գույքին հասցված վնասը։

Վնասի չափը կորոշի Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter