HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Արթուր Ստեփանյանը

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արթուր Ստեփանյանը, հաղթահարելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։

«Այսօր՝ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն Ազգային արխիվի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն և տոկունություն։ 

Գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Արթուր Ստեփանյանի մասնագիտական երկարամյա փորձի ներդրմամբ Ազգային արխիվի հետագա զարգացումն ու կայացումը կթևակոխի նոր փուլ։ 

Արթուր Ստեփանյանն ունի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնները։ 

Շնորհավորում ենք պարոն Ստեփանյանին և մաղթում ուժ ու եռանդ՝ շարունակելու իրեն վստահված կարևորագույն կառույցներից մեկի զարգացման գործը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter