HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգոր Մինասյանը հանդիպել է ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի մշակմանը, ոստիկանության և սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում նախարարության համակարգող դերին առնչվող հարցեր: 

Գրիգոր Մինասյանը հանդիպման ընթացքում ընդգծել է ոստիկանության բարեփոխումներին միտված համակարգային աշխատանքներին վերաբերող հարցերը՝ առանձնահատուկ կարևորելով ոստիկանության կրթական համակարգի բարեփոխումը և նոր ներքին գործերի նախարարության ստեղծումը: 

Հանդիպմանը ներկայացվել են նաև սահմանադրական բարեփոխումների առաջխաղացման, ազգային շահագրգիռ կողմերի իրավունքների և հնարավորությունների ընդլայնման, փորձագիտական խորհրդատվության և լավագույն փորձի տրամադրման վերաբերյալ մի շարք հարցեր: 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ավելի ամրապնդել և խորացնել առկա համագործակցությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել նոր նախաձեռնությունների նախանշման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter