HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոցի պողոտայում կրակոցների դեպքի առթիվ ձերբակալվել է նույն թաղամասի 39-ամյա բնակիչը

2022թ. դեկտեմբերի 15-ի երեկոյան քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում բազմաթիվ անձինք վազում են իրար հետևից և կրակում միմյանց վրա: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում սկսել են իրականացվել անհրաժեշտ բոլոր քննչական, վարութային գործողությունները՝ առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու և կրակոցներ հնչեցնելու հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ 

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են  կրակված փամփուշտներ, «Բերետտա» տեսակի ատրճանակ: Իրականցված զննությամբ շենքի  բնակարաններից մեկի պատուհանի փեղկին հայտնաբերվել է շրջանաձև անցք, իսկ սենյակի հատակին՝ կրակված գնդակ:

Դեպքի վայրից բերման են ենթարկվել մի քանի անձինք։ Նույն օրը հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է նույն թաղամասի 39-ամյա բնակիչ:

Նախաքննությունը շարունակվում է: Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցները՝ առերևույթ խուլիգանության դեպքի մասնակից բոլոր անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու համար։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter