HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը հանդիպել է Արտակ Բեգլարյանին ու Գեղամ Ստեփանյանին

Այսօր կայացավ բողոքի հերթական ակցիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ցուցարարների հետևողական պահանջների արդյունքում գրասենյակի համակարգողի պաշտոնակատար Քրիստին Վեյգանդը իջավ բակ և հանդիպեց ինձ ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին: Մենք ներկայացրեցինք Արցախի առկա վիճակը և մեր պահանջներն ու ակնկալիքները ՄԱԿ-ից: Նա հավաստիացրել է, որ Արցախի և մեր ակցիաների մասին բոլոր հիմնական տեղեկությունները իրենք փոխանցել և փոխանցելու են ՄԱԿ-ի կենտրոնակայան:

Մենք պնդել ենք, որ ՄԱԿ-ի բոլոր մարմինները պետք է իրենց պարտավորությունները պատշաճորեն կատարեն և ժամանակին արձագանքեն Արցախի ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, այդ թվում՝ ադրբեջանական շրջափակմանը: Մեր պահանջների վերաբերյալ գրավոր մանրամասները կհրապարակեմ առանձին գրառմամբ»,- գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter