HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Բաբայանը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ խմբակցությունների հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ՀՀ-ում ԱՀ ՄՆ տեղակալ Աշոտ Մելյանը դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպումներ են ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։ Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունից։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու դրանից բխող հնարավոր զարգացումները, այդ ուղղությամբ տարվող դիվանագիտական աշխատանքը:

Դավիթ Բաբայանն ընդգծել է հայ ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին միասնականորեն դիմակայելու և Արցախի փրկության նպատակի շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը։ Երկուստեք կարևորվել են նաև կապերի շարունակական ամրապնդումն ու ընդլայնումը։

ՀՀ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը հավաստիացրել են, որ Արցախը ողջ հայության համար գերագույն արժեք է, և արվելու է առավելագույնը՝ Արցախի զորացման ու զարգացման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter