HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը». ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ վարչակազմը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման վերականգնումը։ Վաշինգտոնը կոչ է անում բանակցել Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգնման ուղղությամբ։ Այդ մասին ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության փոխղեկավար Վեդանթ Փաթելը՝ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը վերականգնվել է։ Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի խախտումը կարող է մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։ Մենք կոչ ենք անում վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը որքան հնարավոր է շուտ։ Դրան պետք է հասնել բանակցությունների միջոցով»,- ընդգծել է ամերիկացի պաշտոնյան։

Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի պայմանագիր, Պետքարտուղարության ներկայացուցիչը պատասխանել է. «Այս հարցում ես ժամկետներ չէի դնի։ Բայց<...> դուք գիտեք, որ պետքարտուղարը մեծապես հետաքրքրված է դրանով, շատ ուշադիր հետևում է դրան։ Մենք շարունակում ենք ակտիվ մասնակցություն ունենալ»,- վստահեցրել է Փաթելը։

Արդեն վեցերորդ օրն է, ինչ քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը` Արցախի բնակչությանը պահելով շրջափակման մեջ։

Նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ռուսական ուժերը հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։ Ռուս խաղաղապահներին մինչ այժմ չի հաջողվել ադրբեջանցիներին համոզել բացել ճանապարհը։

Լուսանկարը՝ Danita Delimont / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter