
ԵԽԽՎ դիտորդները կոչ են անում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի և Հայաստանի հարցերով չորս համազեկուցողները իրենց մտահոգությունն են հայտնել Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ և կոչ արել վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը, որն զգալի դժվարություններ է առաջացրել տեղի բնակչության համար։ Այդ մասին նշվում է նրանց համատեղ հայտարարության մեջ։
«Միջանցքի երկայնքով մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը պետք է շտապ վերականգնվի։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հետևել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար»,- նշվում է Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ բրիտանացի Յան Լիդել-Գրեյնջերի, նորվեգացի Լիզ Քրիստոֆերսենի և Հայաստանի հարցերով համազեկուցողներ ֆինն Կիմմո Կիլյունենի և շվեդ Բորիանա Աբերգի համատեղ հայտարարության մեջ։
Համազեկուցողների խոսքով՝ ընթացիկ իրավիճակը և դիվանագիտական ջանքերը հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության չորեքշաբթի օրը ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովում քննարկվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
«Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը տրամադրելու անհրաժեշտ քաղաքական աջակցություն, ներառյալ տարածաշրջան ուղարկելու փաստահավաք առաքելություն»,- ասված է հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ Reuters-ի
Մեկնաբանել