HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում իրականացրել են առաջին գերձայնային հրթիռի փորձարկումը

Թուրքական Bayraktar Akinci անօդաչուն ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին իրականացրել է «երկինք-երկիր» դասի առաջին ազգային գերձայնային հրթիռի հաջող փորձարկումը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Baykar ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարը։

«Թուրքական առաջին TRG-230-IHA գերձայնային հրթիռը, որն արտադրվել է Rokestan ընկերության կողմից, 100 կիլոմետր հեռավորության վրա հաջողությամբ խոցել է թիրախը»,- ասված է Բայրաքթարի գրառման մեջ։

Ընկերության տվյալներով՝ անօդաչուից հրթիռի արձակումը, որը թռել էր Baykar ընկերության Ստամբուլի մոտ գտնվող Չորլու քաղաքի օդակայանից դեպի սևծովյան Սինոփ քաղաք, իրականացվել է 7,62 կիլոմետր բարձրությունից։

Baykar ընկերությունը հայտնել է, որ հրթիռի հեռահարությունը կազմում է 20-ից մինչև 150 կիլոմետր։

2022 թվականին Թուրքիան փորձարկել էր «Թայֆուն» անունը կրող առաջին ազգային բալիստիկ հրթիռը։ Այն ևս մշակվել էր Rokestan ընկերության կողմից։

Լուսանկարը՝ defenceturk.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter