HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը հունվարի 1-ից գազ կմատակարարի Ռումինիային

Ադրբեջանի պետական նավթային կազմակերպությունը (SOCAR) ռումինական Romgaz S.A. ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը 2023 թվականի հունվարի 1-ից գազ կմատակարարի եվրոպական այդ երկրին։ Այդ մասին հայտարարել է SOCAR-ի մամուլի ծառայությունը։

«Պայմանագիրը նախատեսում է բնական գազի պլանային տեղափոխում Հունաստան - Բուլղարիա փոխկապակցիչով Տրանսադրիատիկ խողովակաշարի Կոմոտինի ելքի կետից (Հունաստան), որը Հարավային գազային միջանցքի հատված է»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պայմանագիրը, որն «ապահովում է Եվրոպայում նոր գնորդին գազի մատակարարումը, ծառայում է մատակարարումների դիվերսիֆիկացման ռազմավարական նպատակներին՝ եվրոպական երկրների հետ երկկողմ գործընկերության շրջանակներում»։ SOCAR-ը, սակայն, չի հայտնել մատակարարման ծավալների մասին։

Ադրբեջանը 2020 թվականի դեկտեմբերի 31-ից սկսել է Տրանսադրիատիկ գազատարով Եվրոպա գազի առևտրային մատակարարումը, որը հանդիսանում է Հարավային գազային միջանցքի բաղկացուցիչ մասը։ Մատակարարումը նախատեսված է 25 տարով և ենթադրում է եվրոպական շուկա ավելի քան 10 միլիարդ խորանարդ մետր գազի ամենամյա արտահանում, որից 8 միլիարդ խորանարդ մետրը բաժին է հասնում Իտալիային և 1-ական միլիարդ խորանարդ մետր՝ Հունաստանին և Բուլղարիային։ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանը Եվրոպա է արտահանել 10,3 միլիարդ խորանարդ մետր գազ։

Հարավային գազային միջանցքը, որը Բաքվից Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի տարածքներով ձգվում է մինչև Իտալիայի հարավ, հանդիսանում է խողովակաշարերի ինտեգրված համակարգ։ Դրա թողունակությունը տարեկան կազմում է 16 միլիարդ խորանարդ մետր։ Հարավային գազային միջանցքի համար հումքի հիմնական աղբյուր է հանդիսանում Շահ-Դենիզ հանքավայրը, որի պաշարները կազմում են 1,2 տրիլիոն խորանարդ մետր։

Լուսանկարը՝ caspiannews.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter