HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օծվել է Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» նորակառույց մատուռը

Հունիսի 2-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, օծվեց Վրաստանի Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» նորակառույց մատուռը:

Մատուռը կառուցվել է Կարմիր գյուղի համայնքի անդամ Վիլիկ Խաչատուրյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ համայնքի անդամների եւ Առաջնորդարանի:

Մատուռի շուրջ հավաքված բազմության մոտ տիրապետում էր տոնական տրամադրությունը: Հյուրեր էին ժամանել ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից եւ այլ շրջաններից: Արարողությանը ներկա էր Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

Մատուռի օծման սրբազան արարողության ավարտին սուրբ պատարագ մատուցեց Մառնեուլիի շրջանի հայության հոգեւոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանը: Հավարտ պատարագի, Սրբազան Հայրը, հավուր պատշաճի քարոզ խոսեց եւ հավատացյալներին փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Այնուհետեւ առաջնորդը գնահատանքի գիր եւ հուշանվերներ բաժանեց մատուռը կառուցողներին եւ հովանավորներին, ապա օրհնեց ավանդական մատաղը եւ այն բաժանվեց ժողովրդին:

«Սրբոց Ավետարանչաց» մատուռը Մառնեուլիի շրջանի հայկական ութ համայնքների միակ գործող Սրբավայրն է: Թեմի առաջնորդարանը լիահույս է, որ նորանշանակ հոգեւոր հովվի գործունեության արդյունքում կվերաբացվեն եւ կհիմնվեն եկեղեցիներ եւ մատուռներ նաեւ մյուս գյուղերում: 

Այս մասին Թբիլիսիից հայտնում է «Հայարտուն» կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter